Հարազատ թշնամի սերիալից հայտնի գեղեցկուհի Բաբին ամուսնացա՞ծ է. (լուսանկարներ)

տաթևՀարազատ թշնամի հեռուստասերիալում նկաարահանվող և շատերի կողմից սիրելի դարձած Տաթևիկ Ադումյանը, ով սերիալում մարմնավորում է որբ աղջկա կերպարը, շատերի համար դարձել է սիրելի: Թեև սերիալում երկար ժամանակ նրա իրական գեղեցկությունն ի ցույց չէր դրվում, սակայն անգամ անտուն աղջկա ցնծոտիների տակից երևում էր նրա իրական գեղեցկությունը:

Պարզվում է այս երիտասարդ աղջիկը, ով հասցրել է գերել շատ-շատերին, արդեն գտել է իր կյանքի երկրորդ կեսին:

²1-ամյա դերասանուհին ամուսնացած է մասնագիտությամբ թարգմանիչ Խաչիկի հետ, ում հետ նա ծանոթացել է Ջերմուկում՝ 2011 թվականի օգոստոսին:

“Շախմատի կանանց հավաքականին նվիրված միջոցառում էր: Ես “Միմ” ստուդիայի ներակայացման մեջ եմ զբաղված: Այդ օրը շուտ էինք գնացել, որ պատրասվեինք ելույթին, նա էլ որպես անգլերենի համընթաց թարգմանիչ շուտ էր եկել, որ տեքստին ծանոթանար: Այդ ժամանակ էլ ինձ առաջին հայացքից սիրահարվել է, բայց չի մոտեցել: Երբ տեսա նրան, սառած նայում էի, չէի հասկանում` ինչ է կատարվում: Ամեն ինչ սկսվեց առաջին հանդիպումից, մենք որոշեցինք միշտ միասին լինել, այդպես էլ եղավ”,-Bravo.am-ին տված հարցազրույցում նշել է նա:

Զույգը ցանկություն ունի երեք երեխա ունենալու:

Երբ բալիկ ունենամ, ժամանակավորապես աշխատանքս կթողնեմ. պետք է պատրաստ լինեմ ինքս խնամել, ոչ թե տատիկների կամ, ինչպես նորաձեւ է, դայակի հույսին թողնել: Ամեն րոպե պետք է երեխայիդ կողքին լինես, աշխատանքը հետո էլ կարող ես շարունակել, բայց երեխայիդ ամեն նոր քայլը չես կարող վերադարձնել: Ուզում ենք երեք երեխա ունենալ, ինչպես կստացվի,-Bravo.am-ին տված հարցազրույցում ասել է նա:

Տաթևիկ-Խաչիկ ամուսնական զույգը, ինչպես երևում է շատ համերաշխ է ապրում:

Ամուսնությունից հետո խոհարարությունը դարձել է իմ հոբբին: Մինչ այդ նույնիսկ չգիտեի` ինչպես են ձվածեղ պատրաստում, անգամ մեր ամուսնության 5-րդ օրը քիչ էր մնում հրդեհեի խոհանոցը: Թավան գազօջախին էի դրել, վառվել էր, ջուր լցնելուց հետո ավելի վատ վիճակում հայտնվեցի. մենակ էի, թավան վերցրել ու տնով մեկ վազում էի, հետո թավան պատուհանից դուրս գցեցի… Հոնքերս, թարթիչներս ու մազերս խանձվել էին: Ավելի ուշ հասկացա` ինչ եմ արել, իջա ու վառված թավան տուն բերեցի: Ընկերներս այս դեպքն արդեն անեկդոտ են սարքել:):

Իսկ հիմա ամուսինս դրսում չի սնվում, փորձում է հասցնել տուն գալ ու անպայման իմ պատրաստած ճաշերն ուտել: Մայրիկիս խորհուրդներով, համացանցի տեսանյութերով ամեն օր նոր ուտեստ եմ պատրաստում, ամեն անգամ նոր բաղադրատոմս եմ գտնում: Անգամ եթե նկարահանումից ուշ վերադառնամ, պետք է մի բան եփեմ կամ առավոտյան շուտ արթնանամ, որ գազօջախին ճաշ լինի:(Bravo.am)

տամ տա տ տ տաթևէ տաթ տաթև, ամուսին տաթև

Ավելացնել մեկնաբանություն