Ադամանդյա և մարգարտազարդ. ստեղծվել է աշխարհի ամենաթանկ հարսի զգեստը(լուսանկարներ)

Իտալացի դիզայները ռուս հարսնացուի համար ստեղծել են աշխարհի ամենաթանկ հարսի զգեստը:

Ադամանդներ, մարգարիտներ, մետաքս. Այս ամենի համադրությունը իտալացիներին թույլ է տվել ստեղծել կես միլիոն եվրո արժողությամբ հարսանեկան զգեստ ռուս հարսի համար, ով որոշել է այդպես իր համար կարևոր այդ օրը դարձնել անմոռանալի:

թանկ

Signore իտալական նորաձևության տան դիզայներները այս անզուգական զգեստը ստեղծելու համար ծախսել են 500 աշխատանքային ժամ: Այդ ժամաքանակը օգտագործվել է զգեստը կարելու և այն մարգարիտներով, բյորեղիկներով և այլ թանկարժեք ու տարբեր չափեր քարերով զարդարելու համար: Մարգարտյա գործվածքը տարածված է ամեբողջ կրծքավանդակով, հարսի քողը նույնպես զարդարված է քարերով: Ժանյակավոր զգեստի ընդհանուր ոճը բնորոշ է 1930-ականների նորաձևությանը համապատասխան, իսկ գույնը ճեփ-ճերմակ է:

Առաջին անգամ զգեստը կցուցադրվի Նեապոլում, որտեղ տեղի է ունենալու հարսանիքների կազմակերպմանը նվիրված Tuttosposi ցուցադրությունը: Դրանից հետո այն կհասնի իր պատվիրատուին: Հարսանիքի օրը կրելու համար, զգեստը էլ ավելի կզարդարվի՝ նրա վրա ոսկեգործները կավելացնեն 20 ադամանդ, որոնք ընտրվել են հարսնացուի կողմից: Միանշանակ դրանից հետո զգեստի գինն ավելի կթանկանա:

Նորաձևության տունը այս զգեստը կարելու համար ստացել է 350.000 եվրո, իսկ ադամանդներն ավելացնելուց հետո դրա արժեքը կհասնի 500.000-ի:

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կազմակերպվելու այդ զգեստի պահպանությունը հարսանիքից հետո… Միգուցե՞ նրա համար առանձին <<թիկնապահներ են>> վարձելու J … Իսկ Դուք ի՞նչ եք կարծում… Գրեք մեկնաբանություններում…

թանկ  Una cascata di diamanti, ecco l'abito da sposa da sognoթանկ

2 thoughts on “Ադամանդյա և մարգարտազարդ. ստեղծվել է աշխարհի ամենաթանկ հարսի զգեստը(լուսանկարներ)

  1. Уведомление: Աստղային որ զույգերը կամուսնանան 2014-ին. լուսանկարներ | Հարսանիք

  2. Уведомление: Իտալական նրբաճաշակությունը՝ Mia Solano-ի 2014-ի հարսանեկան զգեստներում (20 photo) | Հարսանիք

Ավելացնել մեկնաբանություն