Ամեն ինչ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքի մասին. մանրամասներ և չհրապարակված լուսանկարներ

Վերջապես հայտնվել են <տարվա հարսանիքի> առաջին պաշտոնական լուսանկարները: People ամսագիրը, որը ստացել էր բացառիկ հնարավորություն լուսանկարելու Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքը, ոչ միայն մանրամասներ է պատմել այդ իրադարձությունից, այլև հրապարակել է մի շարք լուսանկարներ: Հարսանիք բլոգը մեծ սիրով կներկայացնի այդ գեղեցիկ պատմությունը:Ջոլիի հարսանեկան զգեստը Atelier Versace-ի աշխատանքն է: Դերասանուհու՝ սպիտակ ատլասից զգեստը զարդանախշված է նրա երեխաների նկարած նկարներով: Զգեստը համալրվել է երկար քողով՝ զարդարված մանկական նկարներով:

 

Աստղային զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Շատո Միլավալում, որը Ֆրանսիայի հարավում տեղակայված հնագույն ամրոց է:

Միջոցառմանը հրավիրվել է ընդամենը 20 մարդ՝ ընտանիքի անդամները և մի քանի մտերիմ ընկեր: Ի դեպ, Ջոլիի հայրը, ում հետ, ինչպես հայտնի է, դերասանուհին այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէ, այդպես էլ չի ստացել հարսանիքին մասնակցելու հրավեր: Եվ Ջոլիին խորանի մոտ ուղեկցել են նրա մեծ տղաները՝ 13-ամյա Մեդոքսը և 10-ամյա Պաքսը: Զույգի դուստրերը՝ Զաքարան և Վիվիենը, մայրիկի առջև վարդի թերթիկներ են շաղ տվել, իսկ նրանց մեծ դուստրը՝ Շայլոն, և փոքրիկ Նոքսը, ծնողների հարսանեկան մատանիներն են բերել:

Հաղորդվում է, որ երեխաները օգնել են ծնողներին՝ կազմելու հարսանեկան երդումները, իսկ Պաքսը նույնիսկ տորթի պատրաստմանն է մասնակցել:

1 thoughts on “Ամեն ինչ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքի մասին. մանրամասներ և չհրապարակված լուսանկարներ

  1. Уведомление: Հանրահռչակ այս աստղերը 2014-ին ամուսնացան | Հարսանիք

Ավելացնել մեկնաբանություն