Նյու Յորքում սկսվել է հարսանեկան թեժ աշունը, և աշխարհի լավագույն դիզայներները հերթով ներկայացնում են իրենց նոր՝ 2015 հավաքածուները: Իսկ Հարսանիք բլոգը, իհարկե, չէր կարող անմասն մնալ նման իրադարձությունից, և հերթով ձեզ կներկայացնի լավագույն հավաքածուները, որոնք ներկայացվում են նորաձևության ցուցադրություններին:
Այսօր ձեր ուշադրությունն ենք հրավիրում լիբանանցի դիզայներ Reem Acra-յի ստեղծագործություններին: Դիզայների կարծիքով, աղջկա համար անչափ կարևոր այդ օրը հենց այսպիսի ռոմանտիկ և քնքուշ տեսքով նա պետք է ներկայանա: Եվ ընդգծելու համար իր հարսիկների նրբությունը՝ դիզայները նրանց զարդարել է ծաղկեպսակներով, գոտիներով, ապարանջաններով, մի խոսքով՝«It’s all about flowers».
Ներկայացված զգեստները ամենատարբեր ձևերի էին՝ դասական ուռած զգեստներից մինչև 20-ականների նորաձևությունը հիշեցնող զգեստներ:
Уведомление: Հարսի հիասքանչ զգեստներ, որոնք ասես գեղանկարից լինեն | Հարսանիք
Уведомление: Հարսի հիասքանչ զգեստներ (լուսանկարներ) ՕՐԵՐ.am