Քիմ Քարդաշյանի նախկին սիրեցյալ Ռեջի Բուշը ամուսնացել է հայուհու հետ. բացառիկ լուսանկարներ հարսանիքից

image

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի աստղ, Ֆուտբոլի ազգային լիգայում «New Orleans Saints» թիմի խաղացող Ռեջի Բուշը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է որպես Քիմ Քարդաշյանի նախկին boyfriend-ներից մեկը (նրանք հանդիպում էին 2010-ին) օրեր  առաջ ամուսնացել է ամերիկահայ պարուհի Լիլիթ Ավագյանի հետ:

Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում այդ հետաքրքրաշարժ պատմության մանրամասները 🙂

29-ամյա Ռեջին 26-ամյա Լիլիթը միասին են 2011 թվականից: 2013 թվականին՝մինչև ամուսնությունը, ծնվել է նրանց առաջնեկը` դուստր Բրիսիեսը:

Այսպիսով՝ հուլիսի 12-ին Ռեջին և Լիլիթը ամուսնացան Սան-Դիեգոյում: Կազմակերպվել է բավականին շքեղ հարսանիք, որին ներկա են գտնվել Հոլիվուդի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբը, քույրը և այլք:

Հարսի զգեստի հեղինակը հռչակավոր Galia Lahav դիզայներական տունն է:

Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն այն մասին՝ ով է Լիլիթ Ավագյանը:  

Լիլիթի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 2001 թվականին: Այստեղ նա սկսել է զբաղվել պարերով և շուտով դարձել է պրոֆեսիոնալ պարուհի: «Դա իմ կիրքն է աշխարհին նայել այդքան զարմանալի և գեղեցիկ արվեստի միջոցով»,-իր մասնագիտության մասին ասել է Լիլիթը: Նա հայտնի է դարձել «Պարեր աստղերի հետ» ամերիկյան հաղորդաշարին մասնակցելուց հետո:

Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ամերիկացի մարզիկի ընտրություններին. նա իր նախապատվություն է տալիս է հայուհիների, որոնց արտաքին նմանությունը, ի դեպ, ամբողջ աշխարհն է նկատել:

image

image

 

 

image

image

imagereggie-bush-and-lilit-avagyan-married-01-christal_rockreggie-bush-and-lilit-avagyan-married-04-christal_rockimage

Ռեջիի և Լիլիթի դուստրը

image

Ռեջի և Լիլիթ

Ռեջի և Լիլիթ

Ռեջի և Լիլիթ

Ռեջի և Լիլիթ

Ռեջին և հղի Լիլիթը

Քիմ և Քանյե, Ռեջի և Լիլիթ

 

Ռեջի Բուշը՝ Քիմ Քարդաշյանի հետ

1 thoughts on “Քիմ Քարդաշյանի նախկին սիրեցյալ Ռեջի Բուշը ամուսնացել է հայուհու հետ. բացառիկ լուսանկարներ հարսանիքից

  1. Уведомление: Իրական ու անհավանական հարսանիք՝ «Գահերի խաղը» սերիալի սցենարով (լուսանկարներ, տեսանյութ) | Հարսանիք

Ավելացնել մեկնաբանություն