Հարսանիք, որը միաձուլել է գարեջուրը և ռոմանտիկան (ֆոտոշարք)

Հարսանեկան արարողությունը նորաստեղծ ընտանիքի կազմավորման մասին պատմող ամենագեղեցիկ խորհրդանիշն է: Իսկ այն առավել հիշարժան դարձնելու համար պետք է ընտրել յուրօրինակ թեմատիկա, որը մեկընդմիշտ կտպավորվի և հյուրերի, և նորապսակների հիշողության մեջ: Հարսանիք բլոգը որոշեց դիմել հետաքրքիր եղանակի փորձարկման՝ ձեզ ներկայացնելով «գարեջրային հարսանիքի» սցենար:

Իհարկե, մեր՝ հայկական հարսանեկան ավանդույթներն էլ են բավականին գեղեցիկ, բայց ժամանակակից շատ զույգեր չեն կողմնորոշվում ինչպես անմոռանալի դարձնել իրե՛նց տոնը: Իսկ դրան օգնության գալիս են թեմատիկ հարսանիքները:

Արդեն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն էկոհարսանիքները, որոնք տեղի են ունենում բնության գրկում՝ բնական նյութերի «ուղեկցությամբ»: Իսկ էլ ինչը կարող է լինել առավել բնական, յուրօրինակ և անկրկնելի, քան, այո-այո, «գարեջրային հարսանիքը»: Այս ըմպելիքը ունի հարուստ պատմություն, այն կարող է դառնալ  «country style» լավագույն լուծում և կարող է իր քաղցր հատիկը, օյ, կներեք, գարեհատիկը ավելացնել հարսանիքին 🙂 :
1
Պետք է հիշել, որ այս թեմատիկայով հարսանիքները պահանջում են բնական գույների հագուստ, աքսեսուարներ, կարող եք նախապատվությունը տալ կանաչի և դարչնագույնի բոլոր երանգներին:

Դե իսկ ինչ գարեջրային հարսանիք, առանց նրա գլխավոր «բաղադրիչի»: Իհարկե, հյուրերին պետք է հյուրասիրել գարեջուր, այնքան, որ նրանք իսկապես հասկանան, որ հարսանիքը «գարեջրային է»: Չմոռանաք համապատասխան բաժակների մասին:

1

Դե ինչ գարեջուր, առանց իրեն բնորոշ ճաշացանկի: Իհարկե, նախապատվությունը պետք է տրվի հենց գարեջրային խորտիկներին: Իսկ նման հարսանիքին, համաձայն եք, որ որպես երաժշտական ուղեկցություն իդեալական կերպով կհամապատասխանի կիթառը կամ DJ-ը, ով կստեղծի փրփրային տրամադրություն:

Դե իսկ եթե կարծում եք, որ գարեջրային հարսանիքը չի կարող ռոմանտիկ լինել, ապա դիտեք ֆոտոշարքը, և արտահայտեք ձեր կարծիքը ;):

1

5 thoughts on “Հարսանիք, որը միաձուլել է գարեջուրը և ռոմանտիկան (ֆոտոշարք)

  1. Уведомление: Ինչպես են իրենց սերը արտահայտում ռուս հայտնիները | Հարսանիք

  2. Уведомление: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

  3. Уведомление: Հարսանիքների մասին պատմող լավագույն ֆիլմերը… | Հարսանիք

  4. Уведомление: Հարսանիքների մասին պատմող լավագույն ֆիլմերը… | Chica-news.com

Ավելացնել մեկնաբանություն