Մոգական և դյութիչ. սև հարսանիք (40 photo)

Սևը ընդունված է համարել լավ ճաշակի, առանձնահատուկ և շքեղ ճաշակի դրսևորման գույն: Այն լի է գաղտնիքներով, խորհրդավորությամբ և շատ գրավիչ է: Սևը հարսանիքին տալիս է առանձնակի էլեգանտություն և երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Սևը՝ համադրված ոսկեգույնի կամ արծաթագույնի հետ ձեր հարսանիքը կդարձնի իսկապես հեքիաթային: Եթե  դուք ցանկանում եք կոտրել սևի գերակայությունը, այն կարող եք համադրել կանաչի հետ. այդ դեպքում ձեր հարսանիքը իսկապես աշխույժ կդառնա:

Բացի այդ, պայծառ հարսանիքներին կհամապատասխանի սևի և դեղինի համադրությունը: Դա կընդգծի նաև զույգի անհատականությունը: Խիստ կրքոտ զույգերի դեպքում հրաշալի կլինի սևի և կարմիրի համադրությունը:

Եվ, իհարկե, աննկարագրելի գեղեցիկ տարբերակ է սևի և սպիտակի դասական, երբեք չհնացող համադրությունը: 

Այսպիսով, Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում սև հարսանիքներ կազմակերպելու համար նորաձև գաղափարներ, որոնք աչքի են ընկնում գեղեցկությամբ և անկրկնելիությամբ:

2 thoughts on “Մոգական և դյութիչ. սև հարսանիք (40 photo)

  1. Уведомление: Ինչպես ընտրել հարսանեկան նորաձև սանրվածք. 2014-ի հիմնական միտումները | Հարսանիք

  2. Уведомление: Ինչպես ընտրել հարսանեկան նորաձև սանրվածք. 2014-ի հիմնական միտումները (լուսանկարներ) | Chica-news.com

Ավելացնել մեկնաբանություն