Չինական հարսանիքների բոլոր առեղծվածները (20 photo)

Ավանդական հարսանիքների շարքից Հարսանիք բլոգը այս անգամ որոշեց անդրադառնալ չինական ավանդական հարսանիքին: Ավանդական չինական հարսանիքի գերիշխող գույնը կարմիրն է: Այն խորհրդանշում է ամենալավ բաները: Հարսի գլխի ծածկոցը պետք է ծածկի նրա երեսը: Ամուսինը( Xianggong相公) հարսին մոտենում է ձիու վրա նստած՝ երաժշտության և պարերի ուղեկցությամբ: Այնուհետև նա մոտենում է դռան շեմին, վերցնում է հարսնացուին և նրան տեղավորում տնակ-կառքում: Երբ փեսան երեք անգամ ոտքերով հարվածում է կառքին, այն կանգնեցնում են, և հարսը կարող է դուրս գալ և կանգնել նախօրոք փռված կարմիր գորգի վրա: Այնուհետև տոհմի ամենածեր տատիկը անձրևանոցով և թաշկինակով իրականացնում է երգի-պարի և իր օրհնման արարողությունը և զույգին ուեղկցում են պսակադրության: Զույգը պետք է անցնի կարմիր գորգով: Հարսը պետք է անցնի ածուխների, այնուհետև պարկերի վրայով: Ածուխները խորհրդանշում են չարքերի այրումը, որոնք կարող են խաթարել, գրեթե նույնն էլ պարկերը:  Հարսն ու փեսան պետք է անցնեն կարմիր բանթը ձեռքներին, քանի որ հարսը իր գլխի ծածկոցի պատճառով լավ չի տեսնում և փեսան պետք է ուղեկցի նրան ողջ արարողության ընթացքում: Հարսանեկան արարողության ժամանակ հարսի մազերից մի փունջ կտրում են և մեկընդմիշտ փակում մի տուփի մեջ: Այնուհետև հարսը նստում է փեսայի ուսերին, և նրանք լքում են հյուրերին:

5 thoughts on “Չինական հարսանիքների բոլոր առեղծվածները (20 photo)

  1. Уведомление: Նրանք իրական են… Շրեկն և Ֆիոնան ամուսնացան (photo) | Հարսանիք

  2. Уведомление: Հնդկական ավանդական հարսանիքները մեր օրերում. ֆոտոշարք | Հարսանիք

  3. Уведомление: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

  4. Уведомление: Երբ գլխաշորը չի կարող թաքցնել արևելյան հարսի խորհրդավոր գեղեցկությունը (photo) | Հարսանիք

Ավելացնել մեկնաբանություն