Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում հանրահայտ հայ դիզայների` Գրիգոր Ջաբոթյանի հարսանեկան զգեստների հավաքածուից բացառիկ նմուշներ:
2005 թվականին համաշխարհային նորաձևության տները իրենց համար բացահայտեցին նոր անուն, նոր ձեռագիր՝ բեյրութաբնակ 18-ամյա հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը կարողացավ գրավել բարձր նորաձևության տների ուշադրությունը: Նա իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսեց Բեյրութի l’Ecole Superieure des Arts նորաձևության դպրոցից:
2007 թվականին նա արդեն աշխարհռչակ Elie Saab ընտանիքի անդամ էր: 2008-ին նա իր Une noce funebre հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության շաբաթում ընտրվեց Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը:
2009 թվականից Գրիգորը հիմնեց իր սեփական նորաձևության տունը՝ Բեյրութում:
Այնուհետև, 2011 թվականին Գրիգորը տեղափոխվում է Թաբարիս, և այնտեղ մեծ շուքով ներկայացնում է իր La fille du temple հավաքածուն:
Այժմ Գրիգորը համագործակցում է նորաձևության ամենահայտնի ամսագրերի հետ՝ Elle, Vogue, Weddings, Cosmopolitan, Bazaar և այլն:
Ներկայացնում ենք հարսանեկան զգեստներ՝ նրա տարբեր հավաքածուներից, որոնք աչքի են ընկնում արևելքին բնորոշ ճոխությամբ, արևմտյան՝ նրբագեղությամբ և հեղինակին բնորոշ՝ արտասովորությամբ:
Уведомление: Հարսանեկան մինի զգեստներ (20 photo) | Հարսանիք
Уведомление: Եթերային և վայել արքայադստերը. 2014-ի հարսանեկան նորաձևություն | Հարսանիք
Уведомление: ԱԽԹԱՄԱՐ… Հռչակավոր հայ դիզայների նոր հավաքածուն (28 ֆոտո) | Հարսանիք
Уведомление: Աստվածուհիներին հարիր հարսանյաց զգեստներ (22 photo) | Հարսանիք
Уведомление: Գրիգոր Ջաբոթյանը ներկայացրել է հարսանեկան զգեստների իր նոր ֆանտաստիկ հավաքածուն. Ամալ | Հարսանիք