Հայկական շոու-բիզնեսի բարբին՝Սյուզի Մելիքյանն ամուսնացավ (լուսանկարներ)

s5Մանկուց ամենագեղեցիկ զգեստներով տիկնիկ ընտրող երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր ինքն էր նմանվել տիկնիկի, քանի որ այսօր նա ամուսնանում է: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ (նա հարսանիքի կնքահայրն է), Սյուզին իր ամուսնական խոստումը տվեց իր ընտրյալին՝ մասնագիտությամբ տնտեսագետ Գարիկին:

Սիրելով ժամանակակից հարսանիքներ՝ Սյուզիի հարսանիքը կազմակերպվել է ավանդական եղանակով՝ լավաշներ, կոշիկ գողանալ, նազելի հարսի պար: <Ինձ համար նազանքով պարելը դժվար է, բայց հուսով եմ` լավ կստացվի: Առաջին անգամ եմ նման պար պարելու”: Նա կեսկատակ-կեսլուրջ ասել է` եթե լավ պարի, իր “Քեզ նման փեսա չկա” տեսահոլովակում տեղ կգտնի այդ հատվածը>,-ասել է Սյուզին Bravo.am-ին տված հարցազրույցում:

Նորահարսը, ինչպես նշել է, իր հարսանիքին ներկայացել է իր երազած տեսքով.“Զգեստս շատ գեղեցիկ է, այն շատ երկար չեմ փնտրել: Միշտ ցանկացել եմ ուռած հարսի շոր կրել. փոքր ժամանակ, երբ մտնում էի խանութ, պարտադիր ընտրում էի ամենագեղեցիկ զգեստով տիկնիկին, իսկ արդեն այսօր ես եմ տիկնիկի կերպարում”:

-Երգչուհու խոսքով` ամուսնությունն իրեն չի խանգարի շարունակել երգել եւ տեսահոլովակներ ներկայացնել.“Այդ ամենը հաստատ չի խանգարի, որ տանն ամուսնուս համար ընթրիք պատրաստեմ… Ամեն ինչ անելու եմ, որ իրեն հարմարավետ զգա: Լինելու եմ շատ լավ կին”:

ս s s2 s1 s13 s8 s9 s10  s12 s7 s6 s5 s4s11

Նյութի և նկարների աղբյուրը՝ http://www.bravo.am/news/%D5%8D%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6%D5%AB-%D5%84%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D6%81-%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/

2 thoughts on “Հայկական շոու-բիզնեսի բարբին՝Սյուզի Մելիքյանն ամուսնացավ (լուսանկարներ)

  1. Уведомление: Հայ աստղերի 2013 թվականի հարսանիքները (10 photo) | Հարսանիք

  2. Уведомление: Հայ աստղերի 2013 թվականի հարսանիքները /տեսաշար/

Ավելացնել մեկնաբանություն