Գիտնականները գտել են երջանիկ ամուսնության գենետիկ հիմքերը

աղբյուրը՝ http://news.am/arm/news/175012.html

 

Ամուսնության ընթացքո1ւմ ամուսիններից յուրաքանչյուրի էմոցիոնալ բավարարվածությունը հարաբերություններից կախված է իրենց մոտ առկա գենի տարբերակից, որը կարգավորում է գլխուղեղում սերոտոնինի նյարդամեդիատորի տեղափոխումը, պարզել են Քալիֆորնիական համալսարանի(Բերքլի) հետազոտողները:

Խումբը, որը ղեկավարում էր հոգեբան Ռոբերթ Լեւենսոնը, ավելի քան 20 տարի աշխատում է 156 միջին եւ ավագ տարիքի ամուսնական զույգերի հետ: Ամեն տարի յուրաքանչյուր զույգ հոգեբաններին պատմում էր ամուսնության էմոցիոնալ կողմի իր զգացումների մասին: Բացի այդ, ամուսիններին առաջարկում էին շփվել միմյանց հետ լաբորատորիայում, որը թույլ էր տալիս հետազոտողներին գնահատել նրանց իրական փոխհարաբերությունները, հաղորդում է Medportal-ը:

Հետազոտության 125 մասնակիցներ հանձնել են իրենց ԴՆԹ-ի նմուշներ: Պարզվել էր, որ մարդիկ, որոնք ամեն ծնողից ժառանգել են 5 HTTLPR գենի նվազեցված տարբերակ(մասնակիցների մոտ 17 տոկոսը), ամուսնու հետ հարաբերակցության մեջ առկա է ուժեղ հուզական տոն եւ ամուսնությունից բավարարվածության բարձր մակարդակ: Բացասական հուզական ֆոնի վրա այդ մարդիկ շատ դժգոհ են ամուսնությունից եւ հակառակը՝ դրական լիցքերի տարածվածությունից շատ երջանիկ են:Ինչ վերաբերում է մասնակիցներին, որոնք մեկ կամ երկու «երկար» 5-HTTLPR գեն են ժառանգել, ապա նրանց մոտ ամուսնու հետ հարաբերության զգայական տոնը կամ չէր ազդում ամուսությունից բավարարվածության վրա, կամ շատ ցածր մակարդակում էր:5-HTTLPR գենը, որը հիմնարար դեր է խաղում գլխուղեղի՝ տրամադրության կարգավորմանը մասնակցող սերոտոնիկ նյարդամեդիատոր համակարգի վրա, հայտնի է որպես «երջանկության գեն»:

6 thoughts on “Գիտնականները գտել են երջանիկ ամուսնության գենետիկ հիմքերը

  1. Уведомление: Ինչպես դիմել ամուսնու ծնողներին | Հարսանիք

  2. Уведомление: Աստղային որ զույգերը կամուսնանան 2014-ին. լուսանկարներ | Հարսանիք

  3. Уведомление: Աստղային որ զույգերը կամուսնանան 2014-ին/տեսաշար/

  4. Уведомление: Հարսանիքների մասին պատմող լավագույն ֆիլմերը… | Հարսանիք

  5. Уведомление: Ֆուտբոլիստների ամենագեղեցիկ զույգերի թոփ 10 (լուսանկարներ) | Հարսանիք

  6. Уведомление: Ֆուտբոլիստների ամենագեղեցիկ զույգերի թոփ 10

Ավելացնել մեկնաբանություն