Հանրահռչակ աստղերի հարսանիքներ, որոնք մինչև այսօր խիստ գաղտնի են պահվում (photo)

The 10 Best-Kept Secret Celebrity Weddings

Մինչ որոշ աստղեր իրենց հարսանիքը դարձնում են կոմերցիոն առիթ՝ գումար վաստակելու և իրենց մասին հավելյալ անգամ խոսելու առթի ստեղծելու համար, կան որոշները, որոնք նախընտրու են իրենց կյանքի այդ գեղեցիկ առիթը կազմակերպել գաղտնի և լրատվամիջոցներից հեռու: Հարսանիք բլոգը այսօր իր ընթերոցողներին է ներկայացնում հենց այդպիսի գաղտնի հարսանիքներ, որոնցից կադրեր տեսնելու համար երկրպագուները պատրաստ են մի շարք խելահեղությունների:

Բեյոնսե և Ջեյ Զի

Փոփ թագուհի Բեյոնսեն ր Ջեյ Զին միշտ գաղտնապահ զույգ են եղել, բայց երբ 2008-ին նրանք գաղտնի ամուսնացան, դա իսկապես անակնկալ էր բոլորի համար: Խոսակցություններ են պտտվում, որ այդ ժամանակ նրանք պարզապես մատանիների փոխանակում են արել, իսկ այս տարի ամռանը օրինականացրել են հարաբերությունները:

Ջիզել Բունդհեն և Թոմ Բրադի

Սուպերմոդել Ջիզել Բունդհենին հաջողվել է 2 անգամ գաղտն ամուսնանալ նույն մարդու հետ: Առաջին արարողությունը տեղի ունեցավ 2009 թվականին Սանտա Մոնիկայի կաթոլիկ եկեղեցում, իսկ երկրորդը Կոստա Ռիկայի՝ զույգի մասնավոր տանը: Միայն 5տարի անց մամուլին հաջողվեց ձեռք բերել մոդելի հարսանեկան զեստի լուսանկարները, սակայն դիզայների անունը դեռ գաղտնի է պահվում:

Բլեյք Լայվլի և Ռայան Ռեյնոլդս

Այս զույգի պսակադրության մասին որոշ բաներ հայտնի են, բայց դե դա, իհարկե, այնքան էլ բավարար ինֆորմացիա չէ: Մենք միայն գիտեք, որ այս գեղեցիկ զույգի պսակադրությունը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերին՝ Բուն Հոլլ ագարակում, որոշ բաներ հայտնի են Marchesa ապրանքանիշի զգեստի մասին և վերջ 🙂

Քերրի Վաշինգթոն և Նամդի Ասոմուգա

Քերրին մշտապես աչքի է ընկել իր գաղտնապահությամբ, և նրա ամուսնությունը նույնպես բացառություն չէր: Մենք միայն գիտենք, որ նա ամուսնացել է 2013թվականի հունիսին, մնացած ամեն ինչը փակ է պահվում:

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

Շատերը չէին հավատում, որ այս զույգը վերջապես մի օր օրինականացնելու է իրենց հարաբերությունները, սակայն դա վերջիվերջո տեղի ունեցավ և Brangelina զույգը պսակադրվեց: Ջոլին կրում էր Վերսաչե նորաձևության տան հեղինակած զգեստ, իսկ խորանի մոտ նրան ուղեկցել են իր երեխաները:

Ավելացնել մեկնաբանություն