33 տարի առաջ. նախորդ դարի ամենագեղեցիկ հարսանիքը լուսանկարներով

д (602x700, 67Kb)

1981 թվականի հուլիսի 29-ին Լոնդոնի փողոցներում հավաքվել էին հարյուր հազարավոր երկրպագուներ և ավելի քան 750 միլիոն հանդիսատես՝ ականատես դառնալու բոլոր ժամանակների ամենագեղեցիկ և քննարկված հարսանիքին: Այդ օրը Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը ամուսնանում էր իր առաջին կնոջ՝ արքայադուստր Դիանայի հետ: 

Այդ անկրկնելի օրվանից անցել է 33 տարի, և Հարսանիք բլոգը չէր կարող չանդրադառնալ նախորդ դարի հարսանեկան կարևորագույն իրադարձություններից մեկին: Ստորև մենք ձեզ կներկայացնենք արքայադուստր Դիանայի հարսանիքի ամենահետաքրքիր կադրերը՝ սկսած Սուրբ Պողոս տաճար նրա մուտքից մինչև Բուքինհեմյան դղյակի պատշգամբում արքայազնի և արքայադստեր համբույրը, որը ի դեպ, տարիներ անց կրկնվեց, երբ ամուսնանում էին Քեյթն ու Վիլիամը:

Արքայազն Չարլզը և արքայադուստր Դիանան Բուքինհեմյան դղյակի պատշգամբից ողջունում են հավաքված բազմությանը:

д7 (511x382, 50Kb)

Նորապսակների պաշտոնական համբույրը
д1 (550x366, 44Kb)

Լեդի Դիանան ժամանում է տաճար՝ իր հոր՝ Ջո Սփենսերի ուղեկցությամբ: Նրա հարսանեկան զգեստը զարդարված էր 10.000 մարգարիտներով, իսկ քողի երկարությունը 25 ֆուտ էր:

ч4 (469x700, 82Kb)
Պսակադրությունը
ч10 (700x477, 162Kb)
д10 (300x483, 46Kb)
Չարլզն ու Դիանան լքում են Սուրբ Պողոս տաճարը՝ արդեն որպես ամուսիններ: Վերջին 300 տարվա պատմության մեջ Լեդի Դին թագավորական ընտանիքի առաջին հարսանացուն էր՝ բրիտանական ծագումով: ч8 (682x468, 96Kb)
д9 (426x640, 44Kb)
Պսակադրությունից հետո 33-ամյա Չարլզը և նրա 20-ամյա կինը կառքով հեռանում են տաճարից:
ч5 (534x348, 83Kb)
Դղյակում նորապսակները լուսանկարվում են իրենց երիտասարդ զարմիկների հետ:
Չարլզի և Դիանայի հարսանիքը բոլոր ժամանակների արքայական ամենամեծ տոնակատարությունն է եղել, որի կազմակերպմանը մասնակցել է ավելի քան 3500 մարդ, Լոնդոնի փողոցներում հավաքվել է ավելի քան 600.000 մարդ և 750 միլիոնից ավել երկրպագուներ ամբողջ աշխարհից հետևել են նախորդ դարի ամենագեղեցիկ պսակադրությանը:

Ավելացնել մեկնաբանություն