Հարսանեկան ամենանորաձև տենդենցները 2014-ին. լուսանկարներ

2014 թվականը արդեն հատում է իր երկրորդ կեսը, և սկսվում են հարսանիքներ անցկացնելու լավագույն օրերը: Հարսանիք բլոգը որոշեց իր ընթերցողին ներկայացնել այս տարվա հարսանիքների նորաձևության հիմնական տենդենցները՝ գույներ, աքսեսուարներ: Ընդհանուր կարելի է ասել, որ սա լինելու է հակասությունների սեզոն՝ կոպիտ, սուր աքսեսուարների և նուրբ ու շքեղ կտորների համադրություն, գույների և պարզ լուծումների միաձուլում:

Զմրուխտագույն

Թարմ անանուխին փոխարինելու է գալիս ազնվական զմրուխտը: Այս գույնով ձևավորված հարսանիքները կարելի բնութագրել մեկ բառով՝ շքեղ: Իսկ հարսնացուն կարող է իրեն թույլ տալ իր տեսքը առավել գեղեցկացնել նույնանուն քարերով:

Ժապավենաձև պրինտ

Այս նախշազարդը հիշեցնում է «Նորը վաղուց մոռացված լավագույն հինն է» արտահայտությունը, քանի որ այն օգտագործվել է 70-ականներին: Իսկ այս նախշը կարելի է օգտագործել ցանկացած գույնով:

Թավիշ 

Եվ կրկին բարձրաշխարհիկ թեմաներԼ Այս գործվածքը առանց ավելորդ զարդարանքի, աքսեսուարների արդեն իսկ գեղեցիկ է և փայլում է իր հարստությամբ, բայց ոչ վուլգարությամբ:

Boho ոճ

Սա նոր խոսք է հարսանեկան նորաձևության մեջ և բավականին բարդ է առանց դիզայներների խորհուրդների այն կյանքի կոչելը: Այն իր մեջ միաձուլում է հիպպիի, գնչուական հարսանիքների, արևելյան և էթնիկ ոճեր: Սա նորաձևությունը հերքող ոճ է:

Պարտեզային ծաղիկներ 

Ֆլորիստիկան այսօր շարժվում է դեպի բնականը: Այս տարվա հիթ են դառնալու դաշտային ծաղիկները, որոնք շատ գեղեցիկ համադրվում են դասական վարդերի, խոլորձների և այլ ծաղիկների հետ:

1 thoughts on “Հարսանեկան ամենանորաձև տենդենցները 2014-ին. լուսանկարներ

  1. Уведомление: Բարձր նորաձևությունը՝ սիրահար զույգերի ոգեշնչման աղբյուր. լուսանկարներ | Հարսանիք

Ավելացնել մեկնաբանություն