Ինչպես ճիշտ ընտրել հարսանեկան զգեստ. խորհուրդներ (լուսանկարներ)

1904197_609930212427423_460015157_n

Հարսանեկան զգեստի ոճի ընտրությունը պայմանավորված է միմիայն ձեր նախընտրություններով և կառուցվածքի առանձնահատկություններով: Սակայն շատ աղջիկներ հաճախ չեն կողմնորոշվում՝ որ զգեստն է առավել հարմար իրենց: Այդ նպատակով Հարսանիք բլոգը որոշեց մի քանի խորհրդով օգնել՝ ընտրելու ճիշտ զգեստ:

Գրեթե բոլոր աղջիներին սազում են լատինական A տառի տեսքով զգեստները՝ ոչ շատ լայն կիսաշրջազգեստով և ընդգծող կորսեթով: Առավել գեղեցիկ այն կդիտվի նրբիկ չափերի հարսիկների վրա, ովքեր այնքան էլ բարձրահասակ չեն: Սա նաև շատ լավ տարբերակ է փարթամ հարսնացուների համար՝ մի կողմից այսպիսի զգեստը թույլ կտա քողարկել կառուցվածքի անհարթությունները, մյուս կողմից հարսնացուն այսպիսի զգեստով շատ «առատ» չի նայվի:

 

 

Հարսանեկան դասական զգեստները, որոնք կրում են «արքայադստեր ոճ. անվանումը և աչքի են ընկնում ուռած կիսաշրջազգեստով, առավել գեղեցիկ կնայվեն այն աղջիկների վրա, ովքեր ունեն ընդգծված գոտկատեղ և կրծքեր: Բացի այդ, այս տեսակի զգեստ նախընտրելի է, որպեսզի կրեն այն աղջիկները, ովքեր ունեն լայն կոնքեր և ցանկանում են դա քողարկել:

 

 

 

 

Կիպ ընդգծող ուղիղ զգեստները հրաշալի կնայվեն բարեկազմ, բայց ոչ չափից դուրս նիհար աղջիկների վրա, ովքեր ունեն միջին և միջինից բարձր հասակ:

 

 

 

 

 

 

Իսկ զգեստները, որոնք «ձկնիկի» կամ «ջրահարսի. ոճով են, շատ գեղեցիկ և սեքսուալ կնայվեն «ավազե ժամացույց. կառուցվածք ունեցող աղջիկների հագին: Աղջիկները, ում գոտկատեղը ընդգծված է, կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել նաև այնպիսի մոդելներ, որոնք ընդգծում են մինչև կոնքերը:

 

 

 

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են առավել արտահայտիչ դարձնել իրենց կրծքերը, սակայն խնդիր ունեն գոտկատեղի հետ, կարող են ուշադրություն դարձնել բարձր գոտկատեղով զգեստներին:           Իսկ եթե ցանկանում եք կարդալ, թե որ երկարության զգեստն է համապատասխանում Ձեզ, ապա կարդացեք այստեղ: Բացի այդ, դուք կարող եք ընտրություն կատարել՝ ելնելով Ձեր մաշկի և մազերի գույնից:

5 thoughts on “Ինչպես ճիշտ ընտրել հարսանեկան զգեստ. խորհուրդներ (լուսանկարներ)

  1. Уведомление: Նորաձև և անկրկնելի հարսանեկան սանրվածքներ (ֆոտոշարք) | Հարսանիք

  2. Уведомление: Հարսանեկան մինի զգեստներ (20 photo) | Հարսանիք

  3. Уведомление: Աշխարհահռչակ աստղերի հարսանեկան մատանիներն ու դրանց արժեքները (photo) | Հարսանիք

  4. Уведомление: Աշխարհահռչակ աստղերի հարսանեկան մատանիներն ու դրանց արժեքները. տեսաշար

  5. Уведомление: Իրական ջրահարսին վայել հարսանյաց զգեստներ. Allure (25 photo) | Հարսանիք

Ավելացնել մեկնաբանություն